16.09.2018 10:30

Աարոն Ռեմսին կրկին մերժել է «Արսենալ»-ի առաջարկը

Աարոն Ռեմսին կրկին մերժել է «Արսենալ»-ի առաջարկը

«Արսենալ»-ի ղեկավարությունը շարունակում է քայլեր ձեռնարկել, որպեսզի երկարաձգի պայմանագրի ժամկետը կիսապաշտպան Աարոն Ռեմսիի հետ: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնցիներն ուելսցի ֆուտբոլիստին նոր համաձայնագիր են առաջարկել 5 տարի ժամկետով և շաբաթական 280 հազար եվրո աշխատավարձվ, սակայն վերջինս մերժել է:

Ներկայիս պայմանագրով Ռեմսին «զինագործներ»-ի կազմում պետք է մնա մինչև 2019 թվականը: