16.09.2018 11:00

Թոմաս Տուխելն իր առաջին ռեկորդն է սահմանել ՊՍԺ-ի ղեկին

Թոմաս Տուխելն իր առաջին ռեկորդն է սահմանել ՊՍԺ-ի ղեկին

Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում ՊՍԺ-ն տանը 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Սենտ Էտիեն»-ի դարպասը:

Թոմաս Տուխելի գլխավորությամբ սա փարիզցիների 5-րդ անընդմեջ հաղթանակն էր առաջնության մեկնարկում: 

Opta վիճակագրական կայքի փոխանցմամբ՝ գերմանացի մասնագետն առաջինն է ՊՍԺ-ի պատմության մեջ, ում հաջողվել է մեկնարկային 5 տուրերում հաղթանակ տոնել: