16.09.2018 11:30

Լոպետեգին՝ Էռերային ձեռք բերելու լուրերի մասին

Լոպետեգին՝ Էռերային ձեռք բերելու լուրերի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլիեն Լոպետեգին մեկնաբանել է «Պորտուի» մեքսիկացի կիսապաշտպան Էկտոր Էռերային ձեռք բերելու մասին լուրերը: 

«Էռերային ձեռք բերելու մասին լուրերը սուտ են: Ես Պորտուգալիա էի մեկնել ոչ թե նրան տեսնելու, այլ ընտանիքիս հետ հանգստանալու համար:

Մենք միշտ փորձում ենք լավագույն որոշումն ընդունել կազմի հարցում: Բայց տրամաբանական է, որ որոշ ֆուտբոլիստներ մյուսներից ավելի շատ խաղաժամանակ կստանան:

Մրցաշրջանը երկար է, բոլոր ֆուտբոլիստներն էլ խաղալու հնարավորություն կունենան»,- Լոպետեգիի խոսքերն է մեջբերել Goal-ը: