16.09.2018 13:00

Եվրոպական ակումբները գրանցել են 600 միլիոն եվրոյի եկամուտ

Եվրոպական ակումբները գրանցել են 600 միլիոն եվրոյի եկամուտ

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնի օգնությամբ կարողացել են եվրոպական ֆուտբոլի ֆինանսական իրավիճակը կայունացնել: Նման իրավիճակ նախկինում չի եղել պատմության մեջ:

Եվրոպական բարձրագույն դիվիզիոնները ներկայացնող 718 ակումբի եկամուտների մասին նոր տվյալների համաձայն` 2017 թվականին պատմության մեջ առաջին անգամ եվրոպական ակումբային ֆուտբոլն արձանագրել է եկամուտներ:

- Ֆինանսական ֆեյր-փլեյի շնորհիվ եվրոպական ֆուտբոլը հիմա ծաղկում է, քան երբևէ: 2017 թվականին ակումբների ընդհանուր եկամուտը կազմել է 600 միլիոն եվրո: Սա զգալի առաջընթաց է համեմատած կորուստներ հետ համեմատած 2011 թվականին, երբ որոշում կայացվեց ներդնել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնը: 2011 թվականին կարուստները կազմել է 1,7 միլիարդն եվրո: Սա նշանակում է, որ ֆինանսական ֆեյր-փլեյն աշխատում է,- ասել է Չեֆերինը:

Թվերը հստակ ցույց են տալիս, որ ակումբների ֆինանսական ցուցանիշներն աճել են. ակտիվները գերազանցում են պարտքերն ու վճարումները 7,7 միլիոն եվրոյով: 2011 թվականի սկզբին այն կազմում էր 1,9 միլիոն եվրո:

- Այս հաջողություը ՈւԵՖԱ-ի ու նրա հովանու ներքո գործող ասոցիացիաների կատարած աշխատանքի արդյունքն է: Ֆինանսական ֆեյր-փլեյը առաջարկեց ակումբներին ծախսերն ու վճարները վերահսկելու յուրօրինակ հարթակ,- հավելել է Չեֆերինը:

Կայունությունը կարևոր գործոն է: Եվրոպական 54 բարձրագույն դիվիզիոնից 29-ը աշխատել են եկամուտով, մինչդեռ ֆինանսական ֆեյր-փլեյը ներդնելուց անմիջապես հետո նմանների թիվն ընդամենը 8-ն էր:

Եվրոպական ակումբային ֆուտբոլը նախկինում երբեք մեկ տարում եկամուտների նման աճ չէր գրանցել: 2017 թվականին ակումբների եկամուտները աճել են 1,6 միլիարդ եվրոյով: Համեմատած 20 տարի առաջվա թվերի հետ, ապա եվրոպական ակումբների եկամուտներն աճել են 7 անգամ:

Վերջին հինգ տարում չորրորդ անգամ եկամուտներն աճում են ավելի արագ, քան վճարները: Սա նշանակում է, որ ակումբները համապատասխան ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների շարունակում են վերահսկել իրենց ծախսերն ու մտածված իրականացնում ֆինանսական գործերը:

Սակայն ՈւԵՖԱ-ն մտադիր չէ բավարարվել ձեռք բարածով: Մասնավորապես փոփոխություններ են կատարել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնակարգում նախատեսված 2018 թվականից մինչև 2021 թվականն ընկած ժամանակահատվածի համար:

- Ժամանակն է հաջորդ քայլն անելու համար: Դրա համար մենք որոշել ենք ավելի խստացնել կանոնները, կոչ անել ակումբներին աշխատել ավելի թափանցիկ: Նոր կանոնները թույլ կտան ՈւԵՖԱ-ին ապագայում միանգամից արձագանքել ու փորձել լուծել խնդիրները հնարավորնիս արագ:  Օրինակ, եթե մենք տեսնում ենք, որ ակումբը զգալիորեն ծախսել է տրանսֆերների վրա կամ ընկել է մեծ պարտքերի տակ, ապա միանգամից գործի կանցնենք ու կգնահատենք իրավիճակը պարզելու համար, թե արդյոք ակումբը կարող է հետագայում գործել կանոններին համաձայն,- եզրափակել է Չեֆերինը: