16.09.2018 20:05

«Յուվենթուս»-ը հաղթեց «Սասուոլո»-ին, Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

«Յուվենթուս»-ը հաղթեց «Սասուոլո»-ին, Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Իտալիայի Ա Սերիայում կայացավ 4-րդ տուրի խաղային երկրորդ օրվա մի քանի հանդիպում:

Նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Յուվենտուսը» տանն ընդունեց «Սասուոլոյին»: «Ծեր սինյորան» կարողացավ հաղթանակի հասնել 2:1 հաշվով: Կարևոր էր այն հանգամանքը, որ թուրինցիների երկու գոլերն էլ խփեց թիմի նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն:

Պորտուգալացին բացեց գոլերի հաշիվն իր նոր թիմի կազմում:

Հարձակվողը, նախ, առաջ մղեց «Յուվենտուսին» 50-րդ րոպեին: 65-րդ րոպեին էլ Էմրե Ջանի փոխանցումից հետո Ռոնալդուն աչքի ընկավ երկրորդ անգամ: Հյուրերից միակ գոլը մրցավարի ավելացրած 1-ին րոպեին խփեց Բաբակարը:

«Յուվենտուսը» խաղն ավարտեց 10 ֆուտբոլիստով, քանի որ խաղավերջում դաշտից հեռացվեց Դուգլաս Կոստան:

Ալեգրիի ֆուտբոլիստները վաստակում են 12 միավոր և առաջին հորիզոնականում են: «Սասուոլոն» 7 միավորով 3-րդն է:

ՅՈՒՎԵՆՏՈՒՍ-ՍԱՍՈՒՈԼՈ 2-1 (0-0)  
1-0՝ Կրիշտիանու Ռոնալդու 50՛, 2-0՝ Կրիշտիանու Ռոնալդու 65՛, 2-1՝ Խումա Էլ Բաբակար 90՛
ՅՈՒՎԵՆՏՈՒՍ. 1.Վոյցեխ Շչեսնի, 4.Մեհդի Բենատիա, 12.Ալեքս Սանդրո (16.Խուան Կուադրադո, 80), 19.Լեոնարդո Բոնուչի, 20.Ժուան Կանսելու, 6.Սամի Խեդիրա, 14.Բլեզ Մատուիդի, 23.Էմրե Ջան (30.Ռոդրիգո Բենտանկուր, 71), 7.Կրիշտիանու Ռոնալդու, 10.Պաոլո Դիբալա, 17.Մարիո Մանջուկիչ (11.Դուգլաս Կոստա, 61)
ՍԱՍՈՒՈԼՈ. 47.Անդրեա Կոնսիլյի, 2.Marlon, 6.Ռոժերիո (39.Քրիստիան Դել՛Օրկո, 72), 21.Պոլ Լիրոլա, 31.Ջանմարկո Ֆեռարի, 9.Ֆիլիպ Դուրիչիչ (34.Ֆեդերիկո Դի Ֆրանչեսկո, 61), 27.Քեվին-Պրինս Բոատենգ, 32.Ալֆրեդ Դունկան, 68.Bourabia, 73.Մանուել Լոկատելի (30.Խումա Էլ Բաբակար, 83), 25.Դոմենիկո Բերարդի
Հեռացում՝ Դուգլաս Կոստա 90՛ (Յ) ; Զգուշացում՝ Ժուան Կանսելու 32՛ (Յ), Ալեքս Սանդրո 60՛ (Յ), Դուգլաս Կոստա 90՛ (Յ), Ֆիլիպ Դուրիչիչ 23՛ (Ս), Դոմենիկո Բերարդի 26՛ (Ս), 40՛ (Ս) ; Մրցավար՝ Դանիելե Չիֆի (Իտալիա)
  ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ  
43 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 57
18 (4) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 15 (5)
13 ՏՈՒԳԱՆՔ 14
10 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
1 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 0