17.09.2018 09:30

Շիրերը քննադատել է Պոգբային

Շիրերը քննադատել է Պոգբային

«Նյուքասլի» նախկին ֆուտբոլիստ Ալան Շիրերը կարծում է, որ ՄՅՈւ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան պետք է կենտրոնանա ֆուտբոլի, այլ ոչ թե կողմնակի բաների վրա: 

«Որոշ ժամանակ առաջ ես խորհուրդ տվեցի Պոգբային, որ փակի իր գործակալի բերանը և սկսի խաղալ այն ֆուտբոլը, որը ցուցադրում էր ԱԱ 2018-ի ժամանակ: Նրան գումար են վճարում, իսկ նա չի խաղում այնպես, ինչպես պետք է խաղա այս թիմի մեկնարկային կազմի ֆուտբոլիստը:

Պոգբայի համար պարտադիր չէ սիրել իր մարզչին: Նրան առանց այդ էլ այնքան գումար են վճարում, որ նա պետք է իր լավագույն խաղը ցուցադրի:

Կարևոր է, որ երկրպագուները տեսնեն նրա՝ լավ խաղ և արդյունք ցուցադրելու մեծ ցանկությունը»,- Շիրերի խոսքերն է մեջբերել BBC-ն: