Օզիլը կարող է հայտնվել ԱՊԼ-ի մեկ այլ ակումբում

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլը կարիերան կարող է շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»։
Ինչպես հաղորդում է Todomercadoweb-ը, այս տրանսֆերով հետաքրքրված է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն։ Գործարքը կարող է իրականություն դառնալ արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Հաղորդվում է նաև, որ Օզիլը նույնպես դեմ չէ ակումբը փոխելուն։