17.09.2018 12:00

Օզիլը հայտնել է, թե ով էր «Ռեալ»-ում իր լավագույն ընկերը

Օզիլը հայտնել է, թե ով էր «Ռեալ»-ում իր լավագույն ընկերը

«Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսուտ Օզիլը հայտնել է, որ մինչև այժմ կապ է պահպանում իր նախկին թիմակից Սերխիո Ռամոսի հետ:

«Ես իսկապես հիանալի տարիներ եմ անցկացրել «Ռեալ»-ում: Այնտեղ մի շարք ընկերներ ունեմ, որոնց հետ շփումը շարունակում եմ մինչև այսօր: Երբ հանդես էի գալիս «արքայական ակումբ»-ում, իմ լավագույն ընկերը Սերխիո Ռամոսն էր: Հնարավոր է՝ նա աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանն է: Սերխիոն հիանալի տղա է, լավ ընկեր և ֆանտաստիկ երգիչ: Նա իսկապես սքանչելի ձայն ունի»,- 29-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Tribal Football-ը:

Նշենք, որ Օզիլը «սերուցքայիններ»-ի կազմում հանդես է եկել 2010-2013 թվականներին: