17.09.2018 11:00

ԼԳԲՏ ակտիվիստները դեմ էին Սերբիայի բացահայտ լեսբի վարչապետի մասնակցությանը գեյ-շքերթին

ԼԳԲՏ ակտիվիստները դեմ էին Սերբիայի բացահայտ լեսբի վարչապետի մասնակցությանը գեյ-շքերթին

Սերբիան բալկանյան միակ երկիրն է, որտեղ կառավարությունը ղեկավարում է բացահայտ լեսբուհի: Այնուհանդերձ, ԼԳՏԲ իրավունքների պաշտպանության սերբական շարժման ակտիվիստները դեմ էին, որ Անա Բրնաբիչը մասնակցի կիրակի օրը տեղի ունեցած գեյ-շքերթին:

Երբ Անա Բրնաբիչն անցյալ տարի նշանակվել էր վարչապետ, դա մեծ ոգևորություն էր առաջացրել ԼԳԲՏ հանրության շրջանում. նա ոչ միայն կառավարության առաջին կին ղեկավարն էր, այլև գեյ-շարժման առաջին ակտիվիստը, որն այդքան բարձր պաշտոն էր ստացել Բալկաններում:

Բրնաբիչն անցյալ տարի Բելգրադում մասնակցել էր գեյ-շքերթին՝ «Անան մեզ հետ է» պաստառներով շրջապատված: Սակայն մեկ տարի անց Սերբիայում ԼԳԲՏ իրավունքների հետ կապված գործերն այնքան էլ փայլուն չեն, խորհրդարանն այդպես էլ նրանց պաշտպանող օրենքներ չի ընդունել, իսկ հարձակումները գեյ ակտիվիստների վրա չեն պակասել:

Չնայած Սերբիան ջանում է անդամակցել Եվրամիությանը՝ պահպանողական հայացքներով ուղղափառ այդ երկրում մինչ օրս ԼԳԲՏ հանրության անդամների նկատմամբ բավական շատ  են խտրականությունն ու բռնությունները:

Փոխանցում է BBC-ն: