17.09.2018 13:27

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը ձայնագրելու դեպքի քրգործով խուզարկություններ են կատարվում մի շարք հասցեներում. Արմենպրես

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը ձայնագրելու դեպքի քրգործով խուզարկություններ են կատարվում մի շարք հասցեներում. Արմենպրես

ՀՀ քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին փոխանցել են, որ հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝  ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի կապակցությամբ հարուցված գործի քննության շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ։ Քրեական գործով այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:

Հիշեցնենք, որ համացանցում հայտնված ձայնագրության կապակցությամբ իրավապահները երկու քրեական գործ են հարուցել:

Մեկով քննություն է ընթանում` պարզելու ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի հանգամանքները:

Մյուս քրեկան գործը հարուցվել է  պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: