18.09.2018 10:40

Սիրիայում ռադարներից անհետացել է ռուսաստանյան Ил-20-ը

Սիրիայում ռադարներից անհետացել է ռուսաստանյան Ил-20-ը

Երկուշաբթի երեկոյան Սիրիայի Խմեյմիմ ավիաբազայի կարգավարները կորցրել են կապը ռուսաստանյան Ил-20 ինքնաթիռի անձնակազմի հետ, հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ինքնաթիռում եղել է 14 մարդ, նրանց ճակատագիրն առայժմ անհայտ է: Լաթաքիայի ջրավազանում  որոնողական աշխատանքներ են տարվում:

РИА Новости-ն, հղում անելով ռամական գերատեսչության իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ ինքնաթիռի անհետացումը ռադարների վրայից համընկել է Լաթաքիայի օբյեկտների հրթիռակոծման հետ: Սիրիական կողմը հայտարարել է, որ գրոհն իրականացվել է ծովի կողմից, Իսրայելի ՌՕՈՒ չորս ինքնաթիռներով: SANA պետական լրատվական գործակալությունը գրել է, որ ռուսաստանյան ինքնաթիռը, ամենայն հավանականությամբ, խոցվել է իսրայելական օդուժի կողմից:

Փոխանցում է BBC-ն: