18.09.2018 13:02

Կուբայի նախագահը կողմ է համասեռ ամուսնություններին

Կուբայի նախագահը կողմ է համասեռ ամուսնություններին

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը կողմ է համասեռ ամուսնություններն օրինականացնելուն:

Նրա կարծիքով՝ դա կնպաստի «վերացնել հասարակությունում ցանկացած խտրականության դրսևորում»: Նախագահը հավելել է, որ բոլոր ամուսնությունները երկրում հավասար կլինեն:

Դիաս-Կանելի խոսքով՝ այն հարցերին, որոնք նախկինում տաբու էին համարվում, այժմ այլ կերպ են վերաբերվում, հենց դրա համար էլ անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ:

Կուբայի կառավարությունը կարծում է, որ երկրի տնտեսական և սոցիալական մոդելը արդիականացնելու կարիք ունի, ուստի այժմ քննարկվում է սահամանադրական փոփոխություններ կատարելու հարցը:

Փոխանցում է euronews-ը: