19.09.2018 10:26

Ռակիտիչը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Բարսելոնա»-ի հետ

Ռակիտիչը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Բարսելոնա»-ի հետ

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հրաժարվել է երկարաձգել պայմանագրի ժամկետն ակումբի հետ: Այս մասին հաղորդում է Sports Mole-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ խորվաթ ֆուտբոլիստը ցանկանում է ավելի շահավետ պայմանագիր, որտեղ նրա աշխատավարձը զգալիորեն կբարաձրանա, սակայն կատալոնական ակումբի ղեկավարությունը պատրաստ չէ նման զիջման:

Ավելի վաղ, Ռակիտիչը հայտնել էր, որ չի պատրաստվում հեռանալ «Բարսելոնա»-ից: