19.09.2018 11:29

Դիբալան նախընտրում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում

Դիբալան նախընտրում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում

«Յուվենթուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալան, հնարավոր է, առաջիկայում փոխի ակումբային գրանցումը: Այս մասին հաղորդում է Football Espana-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացի ֆուտբոլիստը մտադիր է գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ «ծեր սինյորա»-ից: 

Հաղորդվում է, որ Դիբալան նախընտրում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում:

Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ խաղացողը «Յուվե»-ի կազմում մասնակցել է ընդամենը 3 հանդիպման: