19.09.2018 13:30

Դանի Ալվես. ««Ռեալը» մի փոքր ուժեղացել է Ռոնալդուի հեռանալով»

Դանի Ալվես. ««Ռեալը» մի փոքր ուժեղացել է Ռոնալդուի հեռանալով»

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը, ով ներկայումս հանդես է գալիս ֆրանսիական ՊՍԺ-ում խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Յուվենթուս» տեղափոխության մասին: 

«Ես մի փոքր այլ դիրքորոշում ունեմ այս հարցի վերաբերյալ: «Ռեալը» Ռոնալդուի հեռանալուց հետ մի փոքր ուժեղացել է, քան մինչ այդ էր: Նրանք ավելի շատ թիմային խաղ են ցուցադրում հիմա:

Նախկինում բոլոր գրոհները եզրափակում էր Կրիշտիանուն, իսկ հիմա ամեն ինչ ավելի վտանգավոր է: Ամեն դեպքում, ես իմ կարծիքն ունեմ այս թեմայի վերաբերյալ: Իսկ ես, ամեն դեպքում, լավ հասկանում եմ ֆուտբոլից»,- Դանի Ալվեսի խոսքերն է մեջբերել Marca-ն: