19.09.2018 13:56

Էրդողանը մեղմացրել է Թուրքիայի քաղաքացիություն շնորհելու պայմանները

Էրդողանը մեղմացրել է  Թուրքիայի քաղաքացիություն շնորհելու պայմանները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել, որը զգալիորեն պարզեցնում է օտարերկրացիների համար հանրապետության քաղաքացիություն ստանալը:

Փաստաթղթում նշվում է, որ քաղաքացիություն շնորհելու՝ նախկինում գործող պայմանները խմբագրվել են նախարարությունների նախաձեռնությամբ: Այժմ բավական է, որ արտասահմանցին ունենա հիմնական կապիտալում 500 հազար դոլարի չափով հաստատված ներդրում՝ նախկին  2 մլնի փոխարեն: Քաղաքացիություն է շնորհվում այն անձին, որը 250 հազար դոլար (նախկին 1 մլնի փոխարեն) է ներդրել անշարժ գույքի ոլորտում՝ պարտավորվելով երեք տարվա ընթացքում չվաճառել սեփականությունը:

3 մլն դոլարից 500 հազարի է իջեցվել պետական բաժնետոմսերի կամ բանկային ավանդների ծավալը, որն օտարերկրացին պետք է ունենա թուրքական բանկերում՝ թուրքական տիպի անձնագիր ստանալու համար:

Աշխատանքի և սոցապ նախարարություն մեղմացրել է այն նորմերը, որ վերաբերում են աշխատատեղերի քանակին. այժմ Թուրքիայի քաղաքացի կարող է դառնալ այն օտարերկրացին, որի ձեռնարկությունում աշխատանքով ապահովված է առնվազն 50, այլ ոչ թե 100 թուրք՝ ինչպես պահանջվում էր նախկինում:

Փոխանցում է tass.ru-ն: