19.09.2018 14:58

ՌԴ ԿԸՀ-ն առաջարկում է անվավեր ճանաչել Պրիմորիեի նահանգապետի ընտրությունները

ՌԴ ԿԸՀ-ն առաջարկում է անվավեր ճանաչել Պրիմորիեի նահանգապետի ընտրությունները

Ռուսաստանի ԿԸՀ-ն Պրիմորիեի երկրամասի ընտրական հանձնաժողովին առաջարկել է անվավեր ճանաչել երկրամասի նահանգապետի ընտրությունները, հայտարարել է այդ գերատեսչության ղեկավար Էլլա Պամֆիլովան:

Նրա խոսքով՝ այդ որոշումը ԿԸՀ-ն կայացրել է՝ «մանրակրկիտ վերլուծելով մի շարք գործոններ»: Քվեարկության արդյունքների վերաբերյալ բողոքների քննությունը ցույց է տվել, որ տեղի է ունեցել «բիրտ միջամտություն ընտրական գործընթացին՝ վարչական ռեսուրսների կիրառմամբ», նշել է ԿԸՀ-ն:

«Ցավալի է, որ խախտումների այդ լոկալ կենտրոնացումը մի քանի տարածքներում ստվեր է գցում մյուս բոլոր ընտրական հանձնաժողովների բարեխիղճ աշխատանքի վրա»,- ընդգծել են ԿԸՀ-ում:

Հնարավոր խախտումների հետ կապված բոլոր փաստերն ու հանգամանքները ուղարկվել են իրավապահ մարմիններին, հավելել է Պամֆիլովան:

Փոխանցում է ria.ru-ն: