23.09.2012 18:11

ԱԻՆ. Վերջին օրերին ՀՀ-ում երկրաշարժեր չեն գրանցվել

ԱԻՆ. Վերջին օրերին ՀՀ-ում երկրաշարժեր չեն գրանցվել

Վերջին օրերին որոշ հեռուստաալիքներ և կայքեր անհիմն լուրեր են տարածում, թե իբր ՀՀ Սյունիքի մարզում զգացվել են երկրաշարժեր և նույնիսկ խուճապ կա ազգաբնակչության շրջանում: Այս առիթով ԱԻՆ-ը հայտնում է հետևյալը.

«Ինչպես գիտենք, օգոստոսի 11-ին ժամը 16:23-ին և 16:34-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է Ռիխտերի սանդղակով 6.4 և 6.2մագնիտուդներով երկրաշարժեր, որոնց էպիկենտրոնները գտնվում են Իրանի տարածքում` Ահար քաղաքից 17 և 16 կմ դեպի հարավ-արևմուտք: Վերջին օրերին Ահարի օջախային գոտում գրանցված` Ռիխտերի սանդղակով 4.2-4.3 մագնիտուդով երեք հետցնցումների ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է մինչև 6 բալ: Դրանք պրակտիկորեն չեն զգացվել ՀՀ տարածքում և, հետևաբար, չէին կարող բնակչության շրջանում խուճապ հարուցել»,- ասվում է iLur.am-ին փոխանցած ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ: