19.09.2018 16:33

Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ

Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ

Այսօր՝ Սեպտեմբերի 19-ին, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան, տիկին՝ Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական գործընթացները, մասնավորապես՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման գործընթացը, ժողովրդավարության խորացման, անցումային շրջանում պետական կառավարման եւ արդարադատության խնդիրները, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության ներկա վիճակը:

 

Հայ Ազգային Կոնգրես