20.09.2018 09:00

Պետր Չեխը` իր ապագայի մասին

Պետր Չեխը` իր ապագայի մասին

«Արսենալ»-ի դարպասապահ Պետր Չեխը խոսել է իր ապագայի մասին: 36-ամյա խաղացողը կարծում է, որ լավ հանդես գալու դեպքում դեռ կմնա լոնդոնյան գրանդում:

«Պայմանագրով իմ վերջին տարին է «Արսենալ»-ում, սակայն ամեն բան կախված է իմ ելույթներից: Եթե կարողանամ պահպանել մարզավիճակս այս մրցաշրջանում, ապա այդ ժամանակ նոր կտեսնենք, թե ինչ կլինի»,- չեխ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Tribalfootball-ը:

Հիշեցնենք, որ Չեխը «զինագործներ»-ի կազմում հանդես է գալիս 2015 թվականից: