20.09.2018 10:30

«Արսենալ»-ի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Միլան»

«Արսենալ»-ի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Միլան»

«Միլան»-ը շարունակում է հետաքրքրվել «Արսենալ»-ի կիսապաշտպան Աարոն Ռեմսիի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն: 

Իտալական ակումբը ցանկանում է օգտվել այն բանից, որ «զինագործներ»-ը մինչ այժմ չեն կարողացել երկարաձգել ուելսցու հետ պայմանագրի ժամկետը, որը լրանում է 2019 թվականի ամռանը: 

Նշվում է, որ Ռեմսիին հրավիրելու հարցում «ռոսոներիներ»-ին կարող է օգնել նրանց նոր մարզական տնօրեն Իվան Գազիդիսը, ով նախկինում աշխատել է «Արսենալ»-ում: