20.09.2018 12:05

Don Balon. Նեյմարը հայտնվել է Մոուրինյոյի տրանսֆերային թիրախում

Don Balon. Նեյմարը հայտնվել է Մոուրինյոյի տրանսֆերային թիրախում

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն կողմնորոշվել է, թե ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ով է լինելու ակումբի հիմնական տրանսֆերային նպատակը:

Ինչպես տեղեկացնում է Don Balon-ը, պորտուգալացի մասնագետը մտադիր է ամեն գնով ձեռք բերել ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերը:

Նշենք, որ ավելի վաղ Մոուրինյոն ցանկանում էր թիմ հրավիրել Գարեթ Բեյլին, սակայն վերջինս չցանկացավ հեռանալ Մադրիդի «Ռեալ»-ից: