20.09.2018 08:30

Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Լիոնին»(տեսանյութ)

Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Լիոնին»(տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում կայացան առաջին տուրի խաղային երկրորդ օրվա հանդիպումները:

Օրվա անակնկալը կայացավ Մանչեսթերում: Պեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Լիոնին»:

Ֆրանսիական ակումբը առաջին խաղակեսում երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Գոլի հեղինակ դարձան Կորնետը և Ֆեկիրը: 

«Քաղաքայիններից» միակ գոլը խփեց Բերնարդու Սիլվան:

«Մանչեսթեր Սիթին» մեկնարկում է պարտությամբ և F խմբում այժմ վերջին տեղում է: Առաջատարը «Լիոնն» է` 3 միավորով: «Շախտյորը» ու «Հոֆֆենհայմը» ունեն 1 միավոր:

ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ-ԼԻՈՆ 1-2 (0-2)  
0-1՝ Մաքսվել Կորնե 26՛, 0-2՝ Նաբիլ Ֆեկիր 43՛, 1-2՝ Բերնարդու Սիլվա 67՛
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ. 31.Էդերսոն, 2.Կայլ Ուոլքեր, 5.Ջոն Ստոնզ, 14.Էմերիկ Լապորտ, 18.Ֆաբիան Դելֆ, 8.Իլկայ Գյունդոգան (19.Լերոյ Սանե, 55), 20.Բերնարդու Սիլվա, 25.Ֆերնանդինյու, 7.Ռահիմ Ստերլինգ (26.Ռիյադ Մահրեզ, 76), 21.Դավիթ Սիլվա, 33.Գաբրիել Ժեզուշ (10.Սերխիո Ագուեռո, 63)
ԼԻՈՆ. 1.Անտոնի Լոպեշ, 4.Դա Սիլվա Ռաֆայել (14.Լեո Դյուբուա, 76), 5.Ջեյսոն Դենայե, 6.Մարսելո, 22.Ֆեռլան Մենդի, 8.Հուսեմ Աուար, 24.Պապ Դիոպ, 28.Տանգի Նդոմբելե, 11.Մեմֆիս Դեպայ, 18.Նաբիլ Ֆեկիր (29.Լուկա Տուսար, 79), 27.Մաքսվել Կորնե (10.Բերտրան Տրաորե, 90)
Զգուշացում՝ Սերխիո Ագուեռո 90՛ (Մ), Նաբիլ Ֆեկիր 77՛ (Լ), Բերտրան Տրաորե 90՛ (Լ) ; Մրցավար՝ Դանիելե Օրսատո (Իտալիա)
  ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ  
63 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 37
22 (8) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 11 (3)
14 ՏՈՒԳԱՆՔ 11
7 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 1
1 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 4