20.09.2018 11:22

Պրիմորիեի ընտրական հանձնաժողովը չեղարկել է ընտրությունների արդյունքները

Պրիմորիեի ընտրական հանձնաժողովը չեղարկել է ընտրությունների արդյունքները

Պրիմորիեի երկրամասի ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել նահանգապետի ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ, որոնցում երկրամասի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն անակնկալ կերպով դուրս էր եկել առաջին հորիզոնական՝ ձայների հաշվարկի ամենավերջում:

Նոր ընտրությունները Պրիմորիեի երկրամասում, օրենսդրության համաձայն, կկայանան երեք ամիս անց: Մինչ այդ երկրամասը կղեկավարի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Տարասենկոն:

ՌԴԿԿ թեկնածու Անդրեյ Իշչենկոն, որն իրեն համարում է երկրորդ փուլի փաստացի հաղթողը, հայտարարել է, թե մտադիր է ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկել դատարանում:

Փոխանցում է BBC-ն: