20.09.2018 11:46

Վաշինգտոնը որոշել է մինչև 2021 թվականը ԿԺԴՀ-ն ազատել միջուկային զենքից

Վաշինգտոնը որոշել է մինչև 2021 թվականը ԿԺԴՀ-ն ազատել միջուկային զենքից

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ուղիղ բանակցություններ սկսել Փհենյանի հետ, որպեսզի մինչև 2021 թվականը Հյուսիսային Կորեան լրիվ ազատի միջուկային զենքից:

Փոմփեոյի խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսել այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք են բերվել Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի առաջնորդների՝ վերջերս կայացած հանդիպման ընթացքում:

Պետքարտուղարը ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոյին հրավիրել է Նյու Յորք: Այցը կկայանա հաջորդ շաբաթ: Երկու երկրների ներկայացուցիչների ևս մի հանդիպում կարող է տեղի ունենալ Վիեննայում:

Փոխանցում է BBC-ն: