20.09.2018 13:01

Ելակի մեջ ասեղ մտցնելու կասկածանքով Ավստրալիայում ձերբակալվել է անչափահաս

Ելակի մեջ ասեղ մտցնելու կասկածանքով Ավստրալիայում ձերբակալվել է անչափահաս

Ավստրալիայի ոստիկանությունը ձերբակալել է մի անչափահասի, որը խոստովանել է, որ ասեղներ է մտցրել ելակի մեջ: Մետաղյա ասեղներով մրգերը, որ վաճառվել են խանութներում, երկրում մեծ խուճապի պատճառ էին դարձել:

Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանապետը հաղորդել է, որ ձերբակալված տղան, ամենայն հավանականությամբ, մրգերի մեջ ասեղներ է մտցրել «հավեսի համար»:

Ելակում ասեղ հայտնաբերելու առաջին դեպքը գրանցվել էր Քվինսլենդ նահանգում: Հետո  ասեղներով մրգեր էին հայտնաբերվել նաև ուրիշ նահանգներում:

Ասեղներից տուժածների ստույգ թիվն առայժմ հայտնի չէ, իշխանությունները հաղորդել են ստացված առնվազն հարյուրավոր բողոքների մասին: Գնորդները հաղորդել են, որ ասեղ են հայտնաբերել նաև խնձորների ու բանանների մեջ: Այդ դեպքերը խուճապ էին առաջացրել ինչպես բնակչության, այնպես էլ միրգ արտադրողների շրջանում:

Փոխանցում է BBC-ն: