21.09.2018 13:00

ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել Ռոնալդուի հեռացման հետ կապված

ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել Ռոնալդուի հեռացման հետ կապված

ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռացման հետ կապված։ Այս մասին հայտնում է ESPN-ն։

Աղբյուրի տեղեկություններով, պորտուգալացու սպորտային պահվածքը կքննարկվի սեպտեմբերի 27-ին ՈՒԵՖԱ-ի վերահսկողության և կարգապահական էթիկայի հանձնաժողովում։ 

Առայժմ հայտնի չէ, թե ինչ որոշում կկայացվի առաջիկա նիստում։ Հիշեցնենք, որ Ռոնալդուն հեռացվել էր Ջեյսոն Մուրիլյոյի նկատմամբ ոչ սպորտային պահվածք ցուցաբերելու համար։