21.09.2018 13:39

Գուլիտը քննադատել է Նեյմարին և Մբապեին

Գուլիտը քննադատել է Նեյմարին և Մբապեին

1987 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռուուդ Գուլիտը քննադատել է Նեյմարին և Մբապպեին ՉԼ-ի «Լիվերպուլի» դեմ հանդիպման համար։ 

«Հուսով եմ՝ Տուխելը կպատժի Նեյմարին, քանի որ վերջինս ընդհանրապես չի խաղում թիմի համար։ Մբապեն այդ առումով ավելի լավ տեսք ունի։ Սակայն նրանց անտարբերությունը խնդիրներ էր առաջացնում ՊՍԺ-ի համար նաև պաշտպանությունում»,-Գուլիտի խոսքերն է մեջբերում Bein Sport-ը։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն պարտվեց «Լիվերպուլին» 2։3 հաշվով։