22.09.2018 09:00

Պաշտոնական. Վարդան Մինասյանն այլևս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը չէ

Պաշտոնական. Վարդան Մինասյանն այլևս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը չէ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից: Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Նշենք, որ Վարդան Մինասյանը նաև հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնից, որը նույնպես ընդունվել է ՀՖՖ նախագահի կողմից:

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ նախագահին և ՀՖՖ Գործկոմին վստահության համար»:

«Շնորհակալ եմ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին համատեղ աշխատանքի համար: Ցանկանում եմ նորանոր հաջողություններ Հայաստանի ազգային հավաքականին»,  - ասել է Վարդան Մինասյանը: