22.09.2018 10:00

Կլոպն արգելել է Amazon-ին «Լիվերպուլ»-ի մասին հեռուստասերիալ նկարահանել

Կլոպն արգելել է Amazon-ին «Լիվերպուլ»-ի մասին հեռուստասերիալ նկարահանել

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն արգելել է Amazon-ին ակումբի մասին հեռուստասերիալ նկարահանել: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, 51-ամյա մասնագետը կարծում է, որ ֆիլմի նկարահանումներից ոչ մի օգուտ չկա, իսկ ֆուտբոլիստները տեսախցիկների առջև կլարվեն:

Նշենք, որ ավելի վաղ Amazon-ը սերիալ էր նկարահանել «Մանչեսթեր Սիթի»-ի մասին, իսկ Netflix ընկերությունը նմանատիպ ֆիլմ էր պատրաստել «Յուվենթուս»-ի համար: