22.09.2018 10:30

Պոչետինոն կարող է հեռանալ «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Պոչետինոն կարող է հեռանալ «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն չի բացառել, որ կարող է լքել թիմի գլխավոր մարզչի պաշտոնը:

«Ես չեմ պատրաստվում քննադատել ակումբին: Միշտ կաջակցեմ և թիմի հետ կլինեմ մինչև վերջ: Հնարավոր է՝ այստեղ ևս 5 տարի աշխատեմ, սակայն չեմ բացառում, որ ակումբի ղեկավարությունը հենց հաջորդ շաբաթ կարող է հեռացնել ինձ»,- 46-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում Mirror-ը:

Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբն այս մրցաշրջանում արդեն 3 պարտություն է գրանցել: