22.09.2018 11:00

beIN Sports. Բալոտելին վերադարձել է «Նիս»-ի կազմ

beIN Sports. Բալոտելին վերադարձել է «Նիս»-ի կազմ

«Նիս»-ի հարձակվող Մարիո Բալոտելին վերադարձել է թիմի կազմ: Այս մասին հայտնել է գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրան:

«Մարիոն թիմի ճամբարում է գտնվում: Նա դեռ 100 %-ով պատրաստ չէ, սակայն ամբողջ շաբաթ մարզվել է: Բալոտելին ջանասիրաբար աշխատում է և բարձր տրամադրություն ունի: Ես ամեն օր տեսնում եմ մի խաղացողի, ով ցանկանում է վերականգնել իր նախկին խաղամակարդակը և կրկին շատ գոլեր խփել»,- 42-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում beIN Sports-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա ֆուտբոլիստն ավելորդ քաշի պատճառով դուրս է մնացել «Նիս»-ի կազմից: