22.09.2018 11:30

Էմերին Եվրոպա Լիգայում ռեկորդ է սահմանել

Էմերին Եվրոպա Լիգայում ռեկորդ է սահմանել

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին Եվրոպա Լիգայում ռեկորդի հեղինակ է դարձել: Այս մասին տեղեկացնում է Opta-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, «Վորսկլա»-ի նկատմամբ երեկ տոնած հաղթանակը մրցաշարի 32-րդ հաղթանակն էր 46-ամյա մասնագետի կարիերայում: Դա մրցաշարի պատմության լավագույն արդյունքն է:

Հիշեցնենք, որ նախկինում Էմերին «Սևիլիա»-ի մարզչական ղեկին 3 անգամ նվաճել է Եվրոպա Լիգայի գավաթը: