22.09.2018 13:34

71-ամյա Տաբարեսը երկարաժամկետ պայմանագիր է կնքել Ուրուգվայի հավաքականի հետ

71-ամյա Տաբարեսը երկարաժամկետ պայմանագիր է կնքել Ուրուգվայի հավաքականի հետ

Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը երկարաձգել է պայմանագիրը Ուրուգվայի հավաքականի հետ: Ուրուգվայի հավաքականի «Twitter»-ի էջից տեղեկանում ենք, որ նոր համաձայնագիրը ակտիվ է լինելու մինչև 2022 թվականը:

Տաբարեսը Ուրուգվայի հավաքականի հետ է աշխատում 2006 թվականից: Չնայած պատկառելի տարիքին և առողջական խնդիրներին (Տաբարեսը տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ) Տաբարեսը կպատրաստի հավաքականին Քաթարում անցկացվելիք Մունդիալում: