23.09.2018 10:30

Կավանին չի ցանկանում Նեյմարի հետ միասին հանդես գալ ՊՍԺ-ում

Կավանին չի ցանկանում Նեյմարի հետ միասին հանդես գալ ՊՍԺ-ում

ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին, ամեյան հավանականությամբ, կհեռանա թիմից: Այս մասին հաղորդում է Le 10 Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզցիները ցանկանում են նոր պայմանագիր կնքել ուրուգվայցու հետ, սակայն վերջինս մտադիր է առաջիկա ձմռանը կամ ամռանը հեռանալ թիմից:

Հաղորդվում է, որ Կավանին չի ցանկանում միևնույն թիմում խաղալ Նեյմարի հետ: Բացի այդ ֆուտբոլիստը դժգոհ թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի որոշումներից: