23.09.2018 14:31

Ոստիկանություն. Ժամը 12-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ

Ոստիկանություն. Ժամը 12-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ

Ոստիկանությունը փոխանցում է, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 12-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ։
Ահազանգերից 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, 1-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու (քվեարկելու փորձ), 3-ը՝ ընտրացուցակների անճշտությունների և 5-ը՝ այլ իրավախախտումների վերաբերյալ։
Արձանագրված ահազանգերով կատարվում են ստուգումներ։