23.09.2018 21:01

ԱՊԼ. «Արսենալ»-ն վստահ հաղթանակ տոնեց «Էվերթոն»-ի նկատմամբ (տեսանյութ

ԱՊԼ. «Արսենալ»-ն վստահ հաղթանակ տոնեց «Էվերթոն»-ի նկատմամբ (տեսանյութ

Անգլիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակում «Արսենալ»-ը սեփական հարկի ներքո 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Էվերթոն»-ի դարպասը:

Խաղի հաշիվը 56-րդ րոպեին Ռեմսիի փոխանցումից հետո բացեց Լակազետը: 3 րոպե անց կրկին Ռեմսիի փոխանցումից հետո այս իր թիմի առավելությունը կրկնապատկեց Օբամեյանգը:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր այս խաղին:

Այսպիսով, լոնդոնցիները 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցին և 12 միավորով «Տոտենհեմ»-ի հետ միասին կիսում են 5-6-րդ հորիզոնականները:

ԱՐՍԵՆԱԼ-ԷՎԵՐԹՈՆ 2-0 (0-0)  
1-0՝ Ալեքսանդր Լյակազետ 56՛, 2-0՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ 59՛
ԱՐՍԵՆԱԼ. 1.Պետր Չեխ, 2.Էկտոր Բելյերին, 5.Սոկրատիս Պապաստատոպուլոս (16.Ռոբ Հոլդինգ, 39), 18.Նաչո Մոնրեալ, 20.Շկոդրան Մուստաֆի, 8.Աարոն Ռեմսի (23.Դանի Ուելբեք, 80), 10.Մեսութ Օզիլ, 11.Լուկաս Տոռեյրա, 34.Գրանիտ Ջակա, 9.Ալեքսանդր Լյակազետ, 14.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (17.Ալեքս Իվոբի, 68)
ԷՎԵՐԹՈՆ. 1.Ջորդան Պիկֆորդ, 4.Մայքլ Քին, 5.Կուրտ Զումա, 12.Լյուկա Դին, 43.Ջոնջո Կենի, 10.Գիլֆի Սիգուրտսոն, 17.Իդրիսա Գեյե, 26.Թոմ Դեվիս, 11.Թեո Ուոլքոտ (20.Բերնար, 72), 29.Դոմինիկ Կալվերտ-Լյուվին (14.Ջենկ Տոսուն, 72), 30.Ռիշարլիսոն
Զգուշացում՝ Լուկաս Տոռեյրա 15՛ (Ա), Սոկրատիս Պապաստատոպուլոս 30՛ (Ա), Լյուկա Դին 27՛ (Է) ; Մրցավար՝ Ջոն Մոսս (Անգլիա)
  ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ  
62 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 38
9 (5) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 9 (6)
17 ՏՈՒԳԱՆՔ 12
5 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 9
1 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 2