24.09.2018 12:00

Գատուզոն ընտրություն է կատարել Իգուայինի և Ռոնալդուի միջև

Գատուզոն ընտրություն է կատարել Իգուայինի և Ռոնալդուի միջև

«Միլան»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն համեմատել է իր թիմի հարձակվող Գոնսալո Իգուայինին և «Յուվենթուս»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին: 

«Ո՞վ է Ա Սերիայում ավելի լավը Ռոնալդու՞ն, թե՞ Իգուայինը: Ինձ համար Իգուայինն աշխարհի լավագույն հարձակվողն է: 

Նա նպատակաուղղված ֆուտբոլիստ է և իսկական չեմպիոն, մենք պետք է առավելագույնս օգտագործենք նրա առավելությունները», - իտալացու խոսքերն է փոխանցում Tuttosport-ը: