24.09.2018 13:00

Յուրա Մովսիսյանը՝ «Չիկագո Ֆայրում» նորամուտի մասին

Յուրա Մովսիսյանը՝ «Չիկագո Ֆայրում» նորամուտի մասին

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Չիկագոր Ֆայրում» իր առաջին հանդիպումն անցկացնելուց հետո կիսվել է տպավորություններով: Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը «Նյու Ինգլանդի» դեմ խաղի 79-րդ րոպեին փոխարինման է մտել: 

«Հիանալի է: Այստեղ կարիերաս սկսեցի հաղթանակով: Դրական եմ տրամադրված: Ես միշտ ասել եմ, որ Չիկագոն այստեղի լավագույն քաղաքն է՝ պատմությունը, կենտրոնը, աշխուժությունը:

Ամեն ինչ հիանալի է անցել, թիմի հետ ծանոթությունը նույնպես: Կարծում եմ՝ այս թիմը կարող է լավ արդյունքներ գրանցել: Մենք հիմա կարող ենք խաղից խաղ առաջ շարժվել և մտածել ամեն հաջորդ խաղի մասին»,- Մովսիսյանի խոսքերն է մեջբերել ակումբի պաշտոնական կայքը: