24.09.2018 08:30

Լա Լիգա. «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Ժիրոնա»-ին (տեսանյութ)

Լա Լիգա. «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Ժիրոնա»-ին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակում «Բարսելոնա»-ն «Կամպ Նոու» մարզադաշտում չկարողացավ հաղթել «Ժիրոնա»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 2:2 հաշվով:

Խաղի հաշիվը 19-րդ րոպեին բացել է Մեսսին: 35-րդ րոպեին տանտերերի պաշտպան Լանգելն կոպիտ խաղի համար հեռացվեց խաղադաշտից: Առաջին կեսի վերջին րոպեին հյուրերի հարձակվող Ստուանին խփեց պատասխան գնդակը: Երկրորդ կեսի մեկնարկում Ստուանին արդեն դուբլ ձևակերպեց ու իր թիմին առաջ մղեց: 63-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ «Բարսելոնա»-ին պարտությունից փրկեց Պիկեն:

Այսպիսով, Վալվերդեի թիմը վաստակած 13 միավորով «Ռեալ»-ի հետ կիսում է առաջին հորիզոնականը:

ԲԱՐՍԵԼՈՆԱ-ԺԻՐՈՆԱ 2-2 (1-1)  
1-0՝ Լիոնել Մեսսի 19՛, 1-1՝ Կրիստիան Ստուանի 45՛, 1-2՝ Կրիստիան Ստուանի 51՛, 2-2՝ Խերարդ Պիկե 63՛
ԲԱՐՍԵԼՈՆԱ. 1.Մարկ-Անդրե տեր Շտեգեն, 2.Նելսոն Սեմեդու, 3.Խերարդ Պիկե, 15.Կլեման Լանգլե, 18.Խորդի Ալբա, 5.Սերխիո Բուսկետս, 8.Արթուր (7.Ֆելիպե Կոուտինյո, 58), 22.Արթուրո Վիդալ (4.Իվան Ռակիտիչ, 58), 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի, 11.Ուսման Դեմբելե (23.Սամյուել Յումտիտի, 46)
ԺԻՐՈՆԱ. 13.Յասին Բունու, 2.Բերնարդո Էսպինոսա, 5.Պեդրո Ալկալա, 15.Խուանպե, 20.Մարկ Մունյեսա, 6.Ալեքս Գրանյել (12.Luiz, 72), 8.Պեռե Պոնս, 9.Կրիստիան Պորտու (22.Սեյդու Դումբիյա, 85), 11.Ադայ Բենիտես, 23.Ալեշ Գարսիա (10.Garcia, 46), 7.Կրիստիան Ստուանի
Հեռացում՝ Կլեման Լանգլե 35՛ (Բ) ; Զգուշացում՝ Նելսոն Սեմեդու 12՛ (Բ), Արթուր 15՛ (Բ), Խերարդ Պիկե 81՛ (Բ), Կրիստիան Ստուանի 16՛ (Ժ), Բերնարդո Էսպինոսա 39՛ (Ժ), Խուանպե 61՛ (Ժ), Պեդրո Ալկալա 68՛ (Ժ), Կրիստիան Պորտու 69՛ (Ժ) ; Մրցավար՝ Խիլ Մանսանո (Իսպանիա)
  ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ  
67 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 33
22 (11) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 7 (6)
9 ՏՈՒԳԱՆՔ 15
8 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 2
1 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ