23.09.2012 18:18

Ծաղկաձորի տեղամասերում կուտակումներ կան (տեսանյութ)

ILur.am-ի հատուկ թղթակիցը, Ծաղկաձորի քաղաքի թիվ 25.01 տեղամասից հայտնում է, որ քաղաքապետի ընտրությունները անցնում են բնականոն հունով, չկան բացահայտ խախտումներ, սակայն նկատելի են կուտակումներ ընտրատեղամասում ու ընտատեղմասից դուրս: «Առայժմ չկա որևէ տեղեկատվություն օքսիդացող թանաքների վերաբերյալ», - փոխանցեց թղթակիցը: 

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին տեղի են ունենում ՏԻՄ ընտրությունենր հանրապետության 5 ՝Արագածոտնի, Գեղարքունիքի,Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի 318 համայնքներում:

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը և Հովիկ Հակոբյանը «Ժառանգություն» կուսակցությունից: Ի դեպ Հակոբյանի թեկնածությունն աջակցում է նաև Հայ ազգային կոնգրեսը: