24.09.2018 13:42

Սերբ նկարչուհուն հարվածել են իր իսկ կտավով

Սերբ նկարչուհուն հարվածել են իր իսկ կտավով

Սերբ նկարչուհի Մարինա Աբրամովիչը հարձակման է ենթարկվել Ֆլորենցիայի Pallazzo Strozzi թանգարանում իր սեփական ցուցահանդեսի ժամանակ:

Տղամարդն արագ մոտեցել է նրան ու հարվածել նկարչուհու գլխին՝ նրան իսկ պատկերող կտավով:

Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին, պարզվել է, որ նա Չեխիայի 51-ամյա քաղաքացի է:

Թանգարանի տնօրենի խոսքով՝ նշանավոր նկարչուհին հարձակման արդյունքում չի տուժել: Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Մարինա Աբրամովիչը հեռանալիս է եղել ցուցահանդեսից: Նա պատմել է, որ թանգարանում շատերն էին ուզում իրենից ինքնագիր վերցնել կամ պարզապես զրուցել, դրա համար էլ երբ տղամարդը մոտեցել է, ինքը ոչ մի ագրեսիա չի սպասել ու ժպտացել է նրան:

Փոխանցում է BBC-ն: