24.09.2018 15:00

«Կայունության» ջախջախումը. Կրեմլի դրածոները պարտվել են

«Կայունության» ջախջախումը. Կրեմլի դրածոները պարտվել են

Նահանգապետի ընտրությունների վերականգնումից հետո առաջին անգամ միանգամից երկու տարածաշրջանում գործող ղեկավարները չեն կարողացել վերընտրվել: Խաբարովսկի երկրամասում և Վլադիմիրի մարզում սեպտեմբերի 23-ին հաղթանակ են տարել ՌԼԴԿ-ի թեկնածուները, որոնք առաջադրվել էին որպես «սփոյլեր»:

Նահանգապետների ընտրությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի 22 տարածաշրջաններում: Դրանցից չորսում գործող նահանգապետները, որոնց աջակցում էին Վլադիմիր Պուտինը և «Միացյալ Ռուսաստանը», չեն կարողացել հաղթել առաջին փուլում:

Սեպտեմբերի 16-ին ընտրությունների երկրորդ փուլը Պրիմորիեում անցել էր մեծ թվով խախտումներով և անվավեր էր ճանաչվել: Խակասիայում գործող նահանգապետ Վիկտոր Զիմինը երկրորդ փուլի նախօրեին հանել էր իր թեկնածությունը: Այդ տարածքներում իշխանության թեկնածուների դեմ առաջադրվել են ՌԴԿԿ ներկայացուցիչներ:

Ընտրությունների արդյունքնեը խոսում են այն մասին, որ «կայունության» վերջը եկել է, և մարդիկ այնքան են կարոտ փոփոխությունների, որ պատրաստ են քվեարկել նույնիսկ անփորձ ու նորելուկ քաղաքական գործիչների օգտին, կարծում են BBC-ի հարցմանը մասնակցած քաղաքագետները:

Փոխանցում է BBC-ն: