24.09.2018 15:50

Ի՞նչ է քննարկվելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

Ի՞նչ է քննարկվելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

Հովանավորչության քաղաքականություն, կլիմայի փոփոխություններ, Իրանի հետ միջուկային գործարք, իրավիճակը Սիրիայում և շատ այլ հարցեր են նախատեսված քննարկվելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, որտեղ այս տարի համաշխարհային առաջնորդների ռեկորդային թիվ է սպասվում՝ ավելի քան 140:

ԵՄ պատվիրակությունն ակնկալում է քննարկել մի քանի պետությունների ցանկությունը՝ միակողմանիորեն ընդունելու ամբողջ աշխարհի համար կարևոր որոշումներ:

ԱՄՆ նախագահի ելույթը սպասվում է երեքշաբթի: Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին պարզաբանել է, թե ում է  պատրաստ ֆինանսական օգնություն  հատկացնել Միացյալ Նահանգները. «Մենք շռայլ ենք: Բայց շռայլ ենք նրանց նկատմամբ, ովքեր կիսում են մեր հայացքները, ովքեր աշխատում են մեզ հետ միասին, այլ ոչ թե նրանց, ովքեր փորձում են խոչընդոտել մեզ և ասում են, թե ատում են Ամերիկան»:

Առաջիկա տարում Գլխավոր ասամբլեայի ղեկավար Մարիա Ֆերնանդա Էսպինոսան, որ առաջին կին-լատինաամերկուհին է այդ պաշտոնում, հայտարարել է, որ ուզում է Գլխավոր ասամբլեան դարձնել «մարդկության խորհրդարանը»:

Փոխանցում է euronews-ը: