24.09.2018 16:07

Հայկ Մարության. Սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է

Հայկ Մարության. Սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքն առաջնորդող, Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի ուղերձը երեւանցիներին.

Սիրելի հայրենակիցներ ջան, սիրելի երևանցիներ ջան, հարազատներ ջան: Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ: Սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է, որն ապացուցեց ամբողջ աշխարհին, որ միասնական և վճռական է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարին: Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, երջանիկ եմ, որ ձեր մի մասնիկն եմ: 
Շնորհակալ եմ վստահության համար: Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ , ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ, որպեսզի մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը: