25.09.2018 10:17

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին առանձին շրջաններում, 27-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին կբարձրանա 3-4 աստիճանով, 26-27-ը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 6-7 աստիճանով:

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           32.30C (1977 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                5.60C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`           18.70C