25.09.2018 11:49

Ալեքսեյ Նավալնին կալանավորվեց 20 օրով

Ալեքսեյ Նավալնին կալանավորվեց 20 օրով

Մոսկվայի շրջանային դատարանը 20 օրվա կալանք է նշանակել ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին՝ նրան մեղավոր ճանաչելով հրապարակային միջոցառման անցկացման կարգը խախտելու մեջ, որի հետևանքով վնաս է պատճառվել մարդու առողջությանը կամ ունեցվածքին, փոխանցում է BBC-ի թղթակիցը:

Մեղադրանքի համար առիթ են ծառայել օգոստոսի 7-ի տեսահոլովակը, ինչպես նաև Նավալնիի ծրագրի օգոստոսի 24-ի եթերը և նրա թվիթերյան գրառումը, որտեղ քաղաքական գործիչը կոչ է անում մասնակցել կենսաթոշակային տարիքի դեմ սեպտեմբերի 9-ին անցկացվելիք բողոքի ակցիային:

Փոխանցում է BBC-ն: