25.09.2018 13:07

ԻՊ-ն փորձում է Կենտրոնական Ասիայում ակտիվացնել «քնած բջիջները»

ԻՊ-ն փորձում է Կենտրոնական Ասիայում ակտիվացնել «քնած բջիջները»

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անադամները փորձում են ակտիվացնել «քնած բջիջները» Կենտրոնական Ասիայի երկրներում, տարածաշրջանում ստեղծել հենակետ, երեքշաբթի հայտարարել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը:

«Իսիկ-Կուլ-Հակաահաբեկչություն-2018»  զորավարժություններն ուղղված են դիմակայելու այդ վտանգը, ասել է Նովիկովը ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության և հատուկ ծառայությունների մարմինների հակաահաբեկչական ստորաբաժանումների ընդլայնված նիստում:

Սեպտեմբերի 25-26-ին  Ղրղզստանի հյուսիսային Իսիկ-Կուլյան երկրամասի Չոլպոն-Աթա քաղաքում, հակաահաբեկչական զորավարժությունների շրջանակում, անցկացվում է ԱՊՀ անդամ երկրների հատուկ ծառայությունների ու անվտանգության մարմինների  հակաահաբեկչական ստորաբաժինների ղեկավար կազմերի հավաքը:

Փոխանցում է Interfax-ը: