25.09.2018 14:02

Մադուրո. Անհրաժեշտ է միջազգային հետաքննություն կազմակերպել

Մադուրո. Անհրաժեշտ է միջազգային հետաքննություն կազմակերպել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ՄԱԿ-ը պետք է ստեղծի միջազգային հանձնախումբ՝ օգոստոսի սկզբին իր դեմ կատարված մահափորձը հետաքննելու համար:

«Կցանկանայի, որ միջազգային հանձնաժողով ստեղծվի՝ մահափորձի անկախ հետաքննություն անցկացնելու համար: Ուզում եմ, որ դա առավելագույնս թափանցիկ լինի՝ ճշմարտությունը հայտնաբերելու և արդարություն հաստատելու համար»,- ըստ EFE գործակալության՝ հայտարարել է Մադուրոն:

Նա նաև մեղադրել է Չիլիի կառավարությանը՝ մահափորձին մասնակցելու մեջ: «Կան այնպիսի կառավարություններ, ինչպես Չիլիինն է, որոնք կարգին արատավորված են այդ գործողության մեջ»:

Չիլիի իշխանությունները բողոքի նոտա են փոխանցել Վենեսուելային՝ այդ մեղադրանքների կապակցությամբ:

Փոխանցում է tass.ru-ն: