25.09.2018 15:19

Հարցում. Հարավկորեացիների 87 %-ը ողջունում է Կիմ Չեն Ինի հնարավոր այցը Սեուլ

Հարցում. Հարավկորեացիների 87 %-ը ողջունում է Կիմ Չեն Ինի հնարավոր այցը Սեուլ

Հարավկորեացիների մեծ մասը դրական է գնահատում ԿԺԴՀ առաջնորդի հնարավոր այցը իրենց երկիր: Սոցիոլոգիական հարցման այսպիսի տվյալներ է ներկայացնում KBS հեռուստատեսությունը:

Փհենյանի միջկորեական գագաթնաժողովի արդյունքները հարցվածների 83 %-ը դրական է գնահատել, ևս 87 %-ը ողջունել է ԿԺԴՀ առաջնորդի հնարավոր պատասխան այցը Սեուլ: Դեմ է արտահայտվել ընդամենը 10 %-ը:

Հարցվածների մոտավորապես 55 %-ի կարծիքով՝ գագաթնաժողովի շնորհիվ իրական հնարավորություն է ստեղծվել Կորեական թերակղզու միջուկազերծ կարգավիճակին հասնելու համար: Այդպես չի կարծում հարցվածների 39 %-ը:

Ավելի վաղ Հարավային Կորեայի առաջնորդ Մուն Չժե Ինը տեղեկացրել էր, թե սպասում է, որ Կիմ Չեն Ինը Սեուլ կայցելի մինչև այս տարեվերջ, և այդ այցը դրական ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման առումով:

Փոխանցում է tass.ru-ն: